Դեբեդ գետից դուրս բերված Արևը տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն

Դեբեդ գետից դուրս բերված Արևը տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ողջ անձնակազմին:

«Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն»,- նշված է Դերձյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը նետված փոքրիկ Արևիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ առկա էին որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Փոքրիկի մայրը կալանքի տակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում