Լուսաձայնային նռնակներ` Ազգային ժողովի շենքի դիմաց

Լուսաձայնային նռնակներ` Ազգային ժողովի շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Ազգային ժողովի այգում կրկին լուսաձայնային նռնակներ են տեղադրվել, իսկ ներսում էլ ուժեղացված հսկողություն է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

ՔՊ-ն հայտարարել է, որ նիստին չի մասնակցելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում