«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 10 քաղաքացի

«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 10 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են, այս մասին հաղորդում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:

Հիշեցնենք՝ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում