Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 60 քաղաքացի
04/06/2022 13:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, Times․am: Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում