ՌԴ-ն կարող է հարվածել ուկրաինական նոր օբյեկտների, որոնց մինչև հիմա չի հարվածել․ Պուտին
05/06/2022 13:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, Times․am: Եթե ԱՄՆ-ն Կիևին մատակարարի հեռահար հարվածի հրթիռներ, ապա Ռուսաստանը կանի անհրաժեշտ հետևություններ և կհարվածի այնպիսի օբյեկտների, որոնց մինչև հիմա չի հարվածել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռւոստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք կանենք անհրաժեշտ հետևություններ և կօգտագործենք հակառակորդին պարտության մատնելու մեր միջոցները, որոնցից բավականաչափ ունենք։ Կհարվածենք այնպիսի օբյեկտների, որոնց մինչև հիմա չենք հարվածել»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ ամերիկյան համազարկային կրակի հրթիռների մատակարարումը Կիևին անհրաժեշտ է կորցրած ռազմատեխնիկայի լրացման համար։
«Մոսկվան հասկանում է, որ ԱՄՆ-ն մտադրվել է Կևին մատակարարել 45-70 կիլոմետր հեռահարության հրթիռներ»-հավելել է Պուտինը
Հետևեք մեզ նաև Telegram-ում