Ուկրաինայի դեսպանը Գերմանիայի որոշումը որակել է խայտառակություն
05/06/2022 14:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, Times․am: Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը արձագանքել է Բեռլինի որոշմանը՝ կապված Կիևին զենքի մատակարարման հետ։
Դիվանագետը նշել է, որ Գերմանիան «ցինիկաբար հրաժարվում է» Կիևին մատակարարել նույնիսկ Leopard-1 տեսակի հին տանկեր ու БМП Marder տեսակի հին զրահամեքենաներ։
«Այս փաստը կմտնի պատմության մեջ, սա խայտառակություն է»,- շեշտել է Մելնիկը։
Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը մեկ անգամ չէ, որ մեղադրել է գերմանական իշխանություններին, փաստելով, որ վերջիններս հրաժարվում են Կիևին զենք մատակարարելուց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում