Կիևում որոտացել են պայթյուններ․ հրթիռային հարված է հասցվել «ուկրաինական երկաթուղուն»

Կիևում որոտացել են պայթյուններ․ հրթիռային հարված է հասցվել «ուկրաինական երկաթուղուն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, Times․am: Այսօր Կիևի երկու շրջաններում որոտացել են պայթյուններ։ Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Քաղաքապետը նշել է, որ դրանք եղել են հրթիռային հարվածներ և ուղղված են եղել ենթակառուցվածքներին։ Ըստ Կլիչկոյի՝ զոհեր չկան, վիրավորվել է մեկ մարդ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ հրթիռային հարվածների թիրախում եղել է «ուկրաինական երկաթուղին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում