Հունգարիայի խորհրդարանի նախագահը կասկած է հայտնել Զելենսկու հոգեկան առողջության վերաբերյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, Times․am: Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն պատասխանել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կեվերին, որը կասկած էր հայտնել Վլադիմիր Զելենսկու հոգեկան խնդիրների մասին և խնդրել էր վերջինիս ներկայացնել տեղեկանք, որը կհաստատեր նրա հոգեպես առողջ լինելու մասին, փոխանցում է ТАСС-ը։
«Ուկրաինայի ԱԳՆ-ն Հունգարիայի նախագահ Լասլո Կեվերից սպասում է տեղեկանք, նրա հոգեկան առողջության մասին։ Պարոն Կեվերի խոսքերը ուղիղ կապ կունենան տեղեկանքում ֆիքսված տվյալների հետ»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ հունգարացի քաղաքական գործիչները «համառորեն շարունակում են կեղտ լցնել Ուկրաինայի վրա», ընդ որում պաշտոնյան չի զարմացել, նշելով, որ «պատմականորեն Հունգարիան առաջին անգամ չէ, որ կողմնորոշվում է դեպի չարիքը»։
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կեվերը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդի գործողությունները տարօրինակ են։ Նրա կարծիքով՝ Զելենսկին իր ուղերձներում հանդես է գալիս միայն պահանջներով և սպառնալիքներով։ Կլեվերը խորհուրդ էր տվել Ուկրաինայի նախագահին փոխել հռետորաբանությունը, որպեսզի չզրկվի դաշնակիցներից և նման հռետորաբանության պատճառը համարել էր հոգեկան խնդիրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում