Երևանի մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանը ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիսի 3-ի որոշման համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Վարդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում