Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ խաղաղ բանակցություններ սկսելու

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ խաղաղ բանակցություններ սկսելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցություններ սկսելու։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Զելենսկին հայտարարել է, որ «հաղթանակի պետք է հասնել ռազմի դաշտում», սակայն պատրաստ է Պուտինի հետ խաղաղ բանակցությունների։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ փակուղային իրավիճակը ճիշտ տարբերակ չէ և ցանկացած պատերազմ պետք է ավարտվի սեղանի շուրջ բանակցությունների միջոցով։

Զելենսկին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից նկատել է կրակի դադարեցման պայմանները ճշտելու փորձեր, որոնք արվել են Ուկրաինայի թիկունքում։

«Մեզ պետք է Արևմուտքի մշտական հետաքրքրությունը և Ուկրաինայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված աջակցությունը։ Ուկրաինայի թիկունքում երբեք չեն կարող լինել բանակցություններ»,- ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում