«Խփեք դավաճանին»․ Հրաչ Ջաբրայանի եզրափակիչ ելույթը դատարանում կհնչի օգոստոսի 25-ին

«Խփեք դավաճանին»․ Հրաչ Ջաբրայանի եզրափակիչ ելույթը դատարանում կհնչի օգոստոսի 25-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Դատախազությունը ներկայացրեց իր եզրափակիչ դիրքորոշումը կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ Հրաչ Ջաբրայանի գործով՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք ժամանակ ենք խնդրել, որպեսզի, որպես պաշտպանական կողմ, մեր դիրքորոշումը ներկայացնենք։ Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին։ Շատ կարճ նիստ էր՝ դատախազը ներկայացրեց իր դիրքորոշումը, մի քիչ ծիծաղելի էր ինձ համար նրանց ներկայացրածը, ոչինչ, օրը կգա՝ օգոստոսի 25-ը, մեր վերջնաճառը կներկայացնենք, կտեսնենք՝ դրանից հետո ինչ պիտի լինի»,-մանրամասնեց Հրաչ Ջաբրայանը։

Նշենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։

Նա որևէ անուն չի հնչեցրել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում