Սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև և կարկուտ

Սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, Times․am:  Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում