Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և կարկուտ

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 10-14-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում