Տաթևին ու եղբորը ոստիկաններն առևանգել են միայն նրա համար, որ բարձրաձայնել են գերեվարվածների խնդիրը

Տաթևին ու եղբորը ոստիկաններն առևանգել են միայն նրա համար, որ բարձրաձայնել են գերեվարվածների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գերեվարվածների խնդիրը բարձրաձայնած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողություններին՝ գրելով․

«Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում