Հունիսի 14-ին Երևանի և Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Հունիսի 14-ին Երևանի և Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Վ-3» թաղամասի, Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների մատակարարումը:

Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ նշելով, որ ժամը 10:00-17:00-ն էլ կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում