Մեդվեդևը կասկած է հայտնել, որ երկու տարի հետո Ուկրաինան գոյություն կունենա

Մեդվեդևը կասկած է հայտնել, որ երկու տարի հետո Ուկրաինան գոյություն կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում կասկած է հայտնել, որ երկու տարի հետո Ուկրաինան գոյություն կունենա։

Նման հայտարարության առիթ է հանդիսացել այն տեղեկությունը, որ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից թույլատվություն ստանալ ամերիկյան սեղմված բնական գազի ներկրման համար, երկու տարի անց վճարելու պայմանով։

«Իսկ ո՞վ է ասում, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն է ունենալու աշխարհի քարտեզի վրա։ Սակայն ամերիկացիներին դա չի հետաքրքրում, նրանք այնքան են խորացել «հակառուսաստանյան» պրոյեկտի մեջ, որ մնացածն իրենց համար մանրուք է»,-ասել է Մեդվեդևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում