Օրական որքան զոհ է տալիս ուկրաինական բանակն ըստ ԱՄՆ-ի տվյալների

Օրական որքան զոհ է տալիս ուկրաինական բանակն ըստ ԱՄՆ-ի տվյալների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: ԱՄՆ-ն կարծում է, որ ուկրաինական բանակն օրական տալիս է շուրջ 100 զոհ և 100-300 վիրավոր։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների կոմիտեի ղեկավար Մարկ Միլին։

«Լրատվամիջոցներում դուք կարող եք տեսնել հաղորդագրություններ այն մասին, որ Ուկրաինան օրական կորցնում է շորջ 100 մարդ և տալիս 100-300 վիրավոր և դա համապատասխանում է մեր գնահատականներին»,-ասել է նա, հավելելով, որ չի ցանկանում գաղտնազերծել Պենտագոնի տվյալները։

Բացի այդ նա նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհերի իրական թիվը հաշվելու համար կարող են ամիսներ, նույնիսկ տարիներ պահանջվել։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում