AM | RU
USD
EUR
RUB

Ձերբակալվել է գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: ԱԱԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ: 

Լրահոս
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով «Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Աղավնոյում երեխաներն իրար հրաժեշտ են տալիս Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է ՆԱՏՕ-ի ռազմապահեստը ԱԻՆ-ը հրդեհի պատճառով տարհանում է Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan