Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը. Tert.am

Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը. Tert.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։

«Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում