Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև բախումներ են եղել

Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև բախումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել է 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ բախումները դադարել են Թուրքիայի միջնորդության արդյունքում, կողմերի միջև հաստատվել է հրադադար:

Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու դեպքում, Թուրքիան վերոհիշյալ խմբավորումներին օգտագործելու է քրդերի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում