AM | RU
USD
EUR
RUB

Քանի դեռ իշխանության է Փաշինյանը՝ Վարդազարյան-Ջհանգիրյան ձայնագրությունն իրավական ընթացք չի ստանա

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, Times․am: ԲԴԽ-ի որոշմամբ Ռուբեն Վարդազարյանի՝ նախագահի լիազորությունների դադարեցումը (մինչև հիմա կասեցված էին) սպասելի հանգուցալուծում էր, սակայն այն ոչ մի առնչություն չունի օրենքների տրամաբանության հետ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հրապարակեց ձայնագրություն, որում կառույցի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նրան առաջարկում է հրաժարվել պաշտոնից՝ խոստանալով միջամտել Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքին։ ԲԴԽ-ն և իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սեղանի շուրջ արված ձայնագրությունն իրավական ուժ չի կարող ունենալ։ Անդրադառնալով այս մեկնաբանություններին՝ Մելիքյանը նշեց, որ ՀՀ-ում արդեն երկու տարի է՝ ինչ գործում է նախադեպային իրավունքը, համաձայն որի, մասնավոր կարգով, գաղտնի կատարված ձայնագրությունները կարող են իրավական նշանակություն ունենալ՝ մի քանի չափանիշներից ելնելով։ Դրանցից ամենակարևորն անձին պաշտպանելն է․ եթե անձը հնարավորություն չունի իրեն պաշտպանելու, իսկ այս պարագայում բոլորի համար ակնհայտ է, որ այդ չափանիշը կա:
Խոսելով այն մասին, թե ինչ հետևանքներ պետք է ունենա ձայնագրության հրապարակումը, Մելիքյանը նկատեց.

«Բուն ձայնագրության բովանդակությունը վկայում է, որ որևէ հետևանք էլ փաստացի չի առաջացնելու, ձայնագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ մեր երկրում իրավական հարցերը իրավական ճանապարհով չեն լուծվում․ եթե իրավական ճանապարհով լուծվեին, ապա պետք է քրեական գործի հարուցում, քրեադատավարական միջոցներ արդեն լինեին: Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը՝ այդ ամենը տեղի չի ունենա»:

Հարցին, թե ի՞նչ արդարացումներ կարող են ներկայացվել, Մելիքյանը նշեց, որ դժվարանում է ասել. «ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հարցազրույցում ասում է՝ ես խոսեցի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ինձ բավարարեց, սա նման է Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին, երբ ասում էր՝ խոսել եմ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրա ասածներն ինձ բավարարել են: Լղոզված բաներ կասեն, որոնք որևէ կերպ ակնհայտ ճշմարտությունները չեն կարող թաքցնել, դա այնքան ակնհայտ է, որ քննարկման առարկա էլ չէ»:

Լրահոս
Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan