ՌԴ օդատիեզերական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին
26/06/2022 10:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա առավոտյան տեղի է ունեցել հրթիռային հարձակում, ինչի հետևանքով կան տուժածներ: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։
Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում