Փիսիկները մեկուկես ժամով կանգնեցրել են Նյու Յորքի մետրոյի երկու գծերի աշխատանքը

Նյու Յորքի մետրոյի երկու գծերի աշխատանքն օգոստոսի 29-ին գրեթե մեկուկես ժամ ընդհատվել Է երկու փիսիկների պատճառով, որոնք փախել Էին իրենց տիրուհուց: Ինչպես հայտնել Է մետրոյի ներկայացուցիչ Ջուլի Գլեյվը, փիսիկները թռել Էին ռելսերի վրա եւ թաքնվել թունելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Միջադեպի մասին ստորգետնյա տրանսպորտի հերթապահ վարչությանը տեղեկացրել Է ուղեւորներից մեկը, որը հայտարարել Է, թե կենդանիների կյանքին վտանգ Է սպառնում: «Դրա հետեւանքով «Բի» եւ «Քյու» գծերում ժամանակավորապես կանգնեցվել Է գնացքների երթեւեկությունը»,- պատմել Է Գլեյվը: Մետրոպոլիտենի աշխատողներին եւ ոստիկանության աշխատակցիներին գրեթե մեկուկես ժամ Է պահանջվել փախած փիսիկներին գտնելու համար: Նրանց գտել են ռելսերի տակ գտնվող կոլեկտորներից մեկում: Այնտեղից դրանց հաջողվել Է դուրս բերել միայն առաջարկված կերի օգնությամբ: & nbsp;

Ուղեւորներն, ինչպես նշել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում, ժամանակին տեղեկացվել են իրականացվող փրկարարական գործողության մասին եւ պատշաճ համբերություն են դրսեւորել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում