«5 ամիս է՝ դատավորը չի սկսում դատական քննությունը»․ Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել

«5 ամիս է՝ դատավորը չի սկսում դատական քննությունը»․ Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, Times․am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել․

«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։

Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում