Ռուսաստանը Բելառուսից պահանջում Է անհապաղ ազատ արձակել «Ուրալկալիումի» ղեկավարին

«Ռուսաստանը պահանջում Է ազատ արձակել «Ուրալկալիումի» ղեկավարին (Վլադիսլավ Բաումգերտներին) եւ հույս ունի, որ դա կարվի անհապաղ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա կոչ Է արել չքաղաքականացնել սույն հարցը: «Այս հարցի անտեղի քաղաքականացումը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի շահերին»,- ընդգծել Է Ուշակովը՝ նշելով, որ այս հարցում հույզերը չպետք Է չափից դուրս բոբոքվեն:

Նախագահի օգնականը ճշտել Է, որ «Ուրալկալիումի» եւ «Բելառուսկալիումի» միջեւ լուրջ տարաձայնությունն առեւտրային վեճի բնագավառից Է:

«Ուրալկալիումի» գլխավոր տնօրենը Մինսկում ձերբակալվել Է օգոստոսի 26-ին, իսկ այնուհետեւ կալանքի տակ Է վերցվել Բելառուսի Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի հետաքննության շրջանակներում: Ինչպես ճշտել Է հանրապետության Քննչական կոմիտեն, հիմք են ծառայել բարձրաստիճան կառավարիչների կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութերը: Դրա հետեւանքով, Բելառուսի Քննչական կոմիտեի կարծիքով՝ վնաս Է հասցվել հանրապետության պետական եւ հասարակական շահերին, ինչպես նաեւ «Բելառուսկալիումին» եւ Բելառուսի կալիումի ընկերությանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում