Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է բանակի կորուստների մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է բանակի կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, Times․am: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի կորուստների և բանակի հյուծվածության մասին։

Ռեզնիկովը նշել է, որ այդ խնդիրներն ապացուցում են գործընկերների կողմից նոր զենքերի մատակարարման անհրաժեշտությունը, այդ թվում զրահատեխնիկայի և անօդաչու սարքերի։ 

«Մեզ անհրաժեշտ է ամրապնդել որոշ ուղղություններ և պլանավորել օպերատիվ նոր ստրատեգիա»,- ասել է նա։

Ռեզնիկովի խոսքերով, Կիևին անհրաժեշտ է հեռահար հրետանային համակարգեր։ Նա նշել է, որ փոքր հեռահարության Javelin և NLAW հրթիռային համակարգերը ներկա պահին արդյունավետ չեն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում