Ջրաշենում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր
13/07/2022 17:19

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում