Կինը վայր է ընկել ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից

Կինը վայր է ընկել ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ փողոցում, վիրավոր կին կա։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր կնոջը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Պարեկները պարզել են, որ կինը վայր է ընկել այդ պահին ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում