Փրկարարները գտել են Հանքավանում կորած 3-ամյա երեխային

Փրկարարները գտել են Հանքավանում կորած 3-ամյա երեխային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Փրկարարները Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում հայտնաբերել են հունիսի 24-ին կորած երեքամյա երեխային՝ Ա․ Ռ․-ին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երեխային բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում