Մահացել է հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը

Մահացել է հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է։ Այս մասին հայտնում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը: Նա այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում