Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է:

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում