Ադրբեջանը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում