Սպանել են «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին

Սպանել են «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, Times․am: Հայտնի է դարձել, որ Աֆղանստանում վերացրել են «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Նրա խոսքով, այն տունը, որտեղ սպանել են ահաբեկչական խմբավորման ղեկավարին, գտնվում է Աֆղանստանում՝ Քաբուլի թաղամասերից մեկում և պատկանում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարի օգնականին:

Բայդենը նշել է նաև, որ հատուկ օպերացիայի արդյունքում ազ-Զավահիրիի ընտանիքից ոչ մեկը չի տուժել, ինչպես նաև զոհեր չեն եղել քաղաքացիական շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում