Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է. ԱՀ ՊԲ
03/08/2022 10:16

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, Times․am: Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում