Ռուսաստանը «լվացրեց ձեռքերը» սիրիական խնդրից

Ռուսաստանը հետաձգել է Սիրիայի հետ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերի ժամկետը, գրում է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտին» մոտ աղբյուրի։

Մասնավորապես, առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին ընթացիկ տարում, սիրիացիներին կհասնեն միայն 2016 և 2017թվականներին։

 Համաձայն աղբյուրի տարածած տեղեկությունների` կարող են երկարաձգվել նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարման ժամկետները։

Ըստ թերթի`  հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են։ Մասնավորապես, МиГ-երի համար Սիրիան վճարել է ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում