Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
09/08/2022 12:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, Times․am: Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում