AM | RU
USD
EUR
RUB

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, Times․am: «Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը:

Global Finance-ի մասին

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

 

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan