Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին․ Քերոբյան

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում պայթյունից տուժած տնտեսվարողներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ նրանք իրենց գույքը չէին ապահովագրել:

«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունը անելիք չունի այստեղ», – ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում