Տրամվայը ոչ միայն տրասնպորտային միջոց է, այլև քաղաքային մշակույթի մի մասնիկ

Տրամվայը ոչ միայն տրասնպորտային միջոց է, այլև քաղաքային մշակույթի մի մասնիկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Եվրոպական գրեթե բոլոր խոշոր քաղաքաներում գործում են տրամվայներ, որոնք ոչ միայն տրասնպորտային միջոց են, այլև հանդիսանում են քաղաքային մշակույթի մի մասնիկ։ Այս մասին գրում է Yerevan Live տերեգրամ ալիքը։

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը, որն անցնում էր Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցով։

1933 թվականի հունվարի 12-ին մեկնարկեց լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը։ Շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, 1964թ. այն հասավ 85 կիլոմետրի, իսկ վագոնների քանակը 16-ից դարձավ 222։

2004 թվականի հունվարի 21-ին Երևանում տրամվայները դադարեցին գոյություն ունենալուց, և դրանով փակվեց քաղաքային մշակույթի ևս մեկ էջ։

Հավանաբար ցանկանում էինք ավելի լավը, ստացվեց ինչպես միշտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում