Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, Times․am: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում