Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit-ը և MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը. կան վիրավորներ

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit-ը և MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, Times․am: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,59-ամյա Կարապետ Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հենրիկ Հակոբյանն ու 33-ամյա Արա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նախաձեռնվել է վարույթ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում