Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատգամավորները միջնորդությամբ առաջարկում են վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում