Հայտնի է հայ հերոս զինվորի անունը, որը կանգնել է ադրբեջանցի զինծառայողների շարասյան դիմաց

Հայտնի է հայ հերոս զինվորի անունը, որը կանգնել է ադրբեջանցի զինծառայողների շարասյան դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Հայտնի է դարձել հայ հերոս զինվորի անունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մենակ կանգնած է եղել ադրբեջանցի զինծառայողների շարասյան դիմաց։ Այս մասին հայտնում է Voskanapat տելեգրամյան ալիքը։

«Պարզվեց՝ Տարոն Հարությունյան Անդրեասյանն է։

Տարոնը մինչև վերջ պաշտպանեց մեր Հայրենիքը և զոհվեց իսկական հերոսի մահով։

Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Հավերժ փառք քեզ»,-հայտնում է սկզբնաղբյուրը:

Նշենք, որ օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում հայ զինվորը հրաժարվում է գերեվարվելուց ու ողջ մնալուց և միայնակ դուրս է գալիս ադրբեջանական ամբողջ շարասյան դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում