Կառլ 3-րդը հռչակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ
10/09/2022 15:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով euronews-ին:
Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում