Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո տղամարդն ինքնասպանություն է գործել, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ նրա որդին չի զոհվել
13/09/2022 19:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: «Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասել է Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը:
Նա հայտնել է, որ ինքնասպանության դիմած տղամարդը, բացի ժամկետային զինծառայող որդուց, ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում