Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում

Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը գիշերը ժամը 02:00-ից կիրառում է հրետանի, սակայն արկերը և ականները հասնում են մինչեւ Իշխանասար լեռան մոտակա դաշտերը։ Այս մասին 24News-ին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմի կրակոցները հասանելի չեն գյուղին և քաղաքացիական օբյեկտներին։ «Բայց քիչ հաճախականությամբ են կրակում, լիցքավորում են, 10 րոպե կրակում, հետո նորից լիցքավորում ու կրակում», – ասել է Պետրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում