Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, թե ով ունի թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս
15/09/2022 11:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․
Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, թե իրականում ով ունի մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս։
Այս պահին իրանական զորքերը կազմ-պատրաստ կանգնած են Հայաստանի հետ սահմանում։ Հուսով եմ, Ադրբեջանի ագրեսիայի ակտիվ փուլն այսքանով կավարտվի։ Հայաստանի հիմնական խնդիրը հիմա պետք է դառնա թշնամուն ելման դիրքեր վռնդելու հարցը։ Չգիտեմ՝ որքանով է դա հիմա հնարավոր, բայց դա պետք է անել՝ անհրաժեշտության պարագայում զինված ուժով։
P.S. Ռուսաստանում մտածելու շատ բան ունեն։ Թող նստեն մտածեն։ Ասում են՝ օգուտ է առողջությանը…
Հետևեք մեզ նաև Telegram-ում