Լևոն Տեր-Պետրոսյանը և Գարեգին Երկրորդը շոշափել են ՀՀ արտաքին անվտանգության և ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր
18/09/2022 17:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի համատեղ հաղորդագրության մեջ նշված է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում