AM | RU
USD
EUR
RUB

Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին հայտարարեց Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում:

Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:

«Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին:

Նա հավելեց. «Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»:

Նա հիշեցրեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձև, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատմությունը ջնջելու ջանքերի դեմ էր: «Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով ԱՄՆ կառավարությունը կարող էր ցեղասպանության մերժման հարցի հետ առնչություն ունենալ»,- նշեց Փելոսին:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan