AM | RU
USD
EUR
RUB

44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ։

«2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։

44-օր ձգված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվեց և ունեզրկվեց շուրջ 70 հազար հայ, ավերվեցին մոտ 17 հազար քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ, սպանվեցին հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում մնացին հայկական պատմամշակությանին ժառանգության 1456 նմուշներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը որդեգրել է ոչնչացման կամ յուրացման քաղաքականություն։ Տարածքային կորուստների կողքին անդառնալի են հինգ հազարի հասնող մարդկային կորուստները։ Մինչ օրս անհայտ է մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։


Ռազմական հանցագործություններով, արգելված զենքի կիրառմամբ ուղեկցվող թուրքադրբեջանական ագրեսիայի 44 օրերին, ցավալիորեն, անտարբեր մնաց միջազգային հանրությունը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 72%-ը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը։ Ստեղծված իրավիճակում արցախահայության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են։

44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու սնանկության, օտար օրակարգեր սպասարկելու հայրենադավ հանձնառության արդյունքում։

Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերների, պատերազմի իրական սպառնալիքի առջև։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, խախտված ուժային հավասարակշռության և խոցված ինքնիշխանության պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլյացիայի հեռանկարը։

Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախնբում։

Խոնարհվում ենք մեր հազարավոր զոհերի հիշատակի առջև և վերահաստատում ազգային պետականություն կառուցելու, ազգային շահերին ծառայելու ՀՅԴ հանձնառությունը»։

Լրահոս
Հակառակորդը նռնականետ է կիրառել Արցախում։ Երկու վիրավոր ունենք Չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները. Միրզոյան Երեկ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին ներկայացրած մեր դիտարկումների պատասխանները Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում Գեղեցիկ և հետաքրքիր խաղային օր Ֆուտբոլի ԱԱ-ում։ Օրվա հանդիպումների ժամանակացույց Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը 960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար Աշխարհի նոր չեմպիոն ունենք Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին Մենք նրան Ավո էինք կոչում… Ռուսաստանը և Չինաստանը «ոսկե ռեկորդ» են սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է արել Իրանի հասցեին Նոր շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չեղարկվել է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը Թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ ԱԱ-2022. ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը ՌԴ Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել Ի՞նչ խնդիրներ կարող են ՆԱՏՕ-ի համար առաջացնել Լեհաստանին մատակարարվող Patriot համակարգերը Հայ և ռուսական կողմերը համաձայնության են եկել։ Հայտնի է, թե ինչքան է վճարելու Հայաստանը գազի համար Սահմանում վիրավոր ունենք Երևանում կայացել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Ճապոնացի ֆուտբոլասերի անհավանական վարքագիծը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը հանվել է շրջանառությունից Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան Դավիթ Բաբայանն ու մի շարք այլ նախարարներ ազատվել են պաշտոններից Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս Դրամի փոխարժեքը Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan